Երաշխիքային սպասարկում
Երաշխիքային սպասարկման դեպքում անվճար կատարվում է միայն սպասարկումը: Մինչև սպասարկման կենտրոն հաճախորդը սարքը տեղափոխում է իր միջոցներով, և այդ ընթացքում հնարավոր վնասվածքների դեպքում <<Ար.Լեո>> ՍՊԸ-ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ:
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Երաշխիքային սպասարկումը կկատարվի 15 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն սարքի մասերի կամ դետալների անհրաժեշտության դեպքում հնարավոր է սպասարկման աշխատանքները տևեն մինչև 30 աշխատանքային օր:
Երաշխիքային սպասարկումը կատարվում է ճիշտ և լրիվ լրացված երաշխիքային կտրոնը ներկայացնելու դեպքում, որտեղ նշված կլինեն գնման օրը, մոդելի անվանումը , ապրանքի սերիական համարը , երաշխիքային ժամկետի ընթացքում ներկայացնելու դեպքում: Երաշխիքային կտրոնը չի վերականգնվում:
<<Ար.Լեո>> ՍՊԸ-ն կարող է հրաժարվել անվճար սպասարկումից, եթե նշված փաստաթղթերը չեն ներկայացվում: Երաշխիքը ենթադրում է նորոգման աշխատանքների կատարում և վնասված պահեստամասերի փոխարինում: Գումարի վերադարձ սպասարկման կենտրոնը չի իրականացնում: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվում են թերություններ (որոնք առկա են եղել գնման պահից սկսած), կապված սարքի աշխատանքի կամ նրա նյութերի հետ, <<Ար.Լեո>> ՍՊԸ-ն կամ հետևյալ երաշխիքային ծառայություն մատուցող լիազորված կենտրոնը՝ երաշխիքի գործելու ժամկետում անվճար կվերականգնի կամ կփոխի ապրանքը կամ անսարք մասերը ներքոհիշյալ պայմաններով:
Ընկերությունը չի կրում երաշխիքային պատասխանատվություն հետևյալ դեպքերում՝
1. Սարքի մասերի ժամկետային մաշվածության դեպքում դրանց պարբերական սպասարկման և վերանորոգման:
2. Եթե մոդելի անվանումը կամ գործարանային համարանիշը ապրանքի վրա փոխվել է, ջնջվել, հեռացվել կամ դարձել անընթեռնելի:
3. Պատահարների, հրդեհի, միջատների և հեղուկների, քիմիական այլ նյութերի ներթափանցման, ջրհեղեղի, բարձր ջերմաստիճանի, սխալ օդափոխության, բարձր կամ անհամապատասխան էլեկտրական հոսանքի կամ մուտքաjին լարման տատանումների, ճառագայթման, էլեկտրաստատիկ լիցքերի՝ այդ թվում կայծակի և այլ արտաքին ազդեցությունների:
4. Ապրանքը ոչ նորմալ պայմաններում շահագործելու, նրա հետ սխալ վարվելու հետևանքով առաջացած անսարքության և վնասվածքի
5. Սարքի վնասվածքի և ձևավորման, որը տեղի է ունեցել՝
. Սխալ օգտագործման, որի արդյունքում ապրանքի ֆիզիկական, կոսմետիկական տեսքը կամ մակերևույթը, հեղուկ բյուրեղային դիսփլեյը վնասվել է
. Շահագործման հրահանգներին անհամապատասխան կամ ոչ իր նշանակությամբ տեղադրման կամ օգտագործման
. Սարքի վերանորոգման կամ ձևափոխությունների փորձեր են իրականացրել մեր սպասարկման կենտրոնի կողմից չլիազորված անձինք:
6. Անսարքությունը փոխադրման արդյունք է, բացառությամբ, երբ փոխադրումը իրականցվում է << Ար.Լեո >> ՍՊԸ-ի կողմից:
7. Սույն երաշխիքը տարածվում է միայն ապրանքի տեխնիկական մասի վրա: Այն չի տարածվում համակարգիչների (դեսքթոփ, նոթբուք, նեթբուք, պլանշետ) ծրագրերի վրա, որոնց վրա տարածվում են կցված կամ ենթադրյալ արտոնագրված համաձայնագրեր վերջնական օգտագործողի համար կամ առանձին երաշխիքներ: Վիրուսակիր կամ այդ ապրանքի համար չնախատեսված կամ սխալ տեղադրված համակարգչային ծրագրով ապրանքի օգտագործման դեպքում << Ար.Լեո>> ՍՊԸ-ն երաշխիքային պատասխանատվություն չի կրում:
8. Օժանդակ սարքավորումների և նույնատիպ ուրիշ սարքերի հետ ապրանքի օգտագործման՝ այն պայմաններով կամ չափորոշիչներով, որոնք նախատեսված չեն այդ ապրանքի համար: