fbpx

Հեռ:(077)646131,(091)559920

Էլ.հասցեinfo@arleo.am

Կարտ

Մեր մասին

Բարի Գալուստ Ար.Լեո

ԱՐ.ԼԵՈ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին, Սևան քաղաքում Սայաթ -Նովա 13/3 հասցեում բացելով իր առաջին խանութ-սրահը:
ԱՐ.ԼԵՈ ՍՊԸ-ն  իրականացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև հեծանիվների, խաղալիքների, և մոտոցիկլետների վաճառք:

ԱՐ.ԼԵՈ ընկերության բուռն գործունեությունն ու կայուն աճն անհնարին կլիներ առանց ընկերության հուսալի գործընկերների, որոնց շարքում են համաշխարհային հայտնի արտադրողներ՝ HISENSE, SIMFER, VIKASS, KENWOOD, DIAMOND, BRAUN, BOSH, ZELMER, GORENJE, SONY, LG, SAMSUNG, TOSHIBA, BLU և այլն:
ԱՐ.ԼԵՈ ՍՊԸ-ն իր երկարատև և արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել իր հաճախորդների վստահությունն ու համակրանքը, քանի որ այստեղ յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերվում է անհատական մոտեցում, տրամադրելով խորհրդատվություն ձեռք բերվող ապրանքների վերաբերյալ, և̕ բարեխիղճ վերաբերմունք յուրաքանչյուրին անհատապես, որի շնորհիվ ունի ավելի քան 7000 հաճախորդ: Այստեղ գնումներ անելիս հաճախորդն իրեն հանգիստ է զգում, քանի որ վստահ է, որ իր գնած ապրանքը ծառայելու է իրեն շատ երկար, իսկ ժամանակի ընթացքում առաջացած խնդիրները կլուծեն ԱՐ.ԼԵՈ ՍՊԸ-ի սերվիս-կենտրոնի աշխատակիցները, որոնք կմոտենան հաճախորդներին անվճար և շատ արագ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տվյալ ապրանքը կտեղափոխեն սերվիս՝ կրկին անվճար:
ԱՐ.ԼԵՈ ՍՊԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում երաշխիքային սպասարկմանը՝ տալով 3-10 տարի երաշխիք իր մոտից ձեռք բերվող ապրանքներին՝ ապահովելով որակյալ և արագ սպասարկում թե̕ երաշխիքի մեջ գտնվող, և թե̕ երաշխիքից դուրս եկած ապրանքներին: ԱՐ.ԼԵՈ ՍՊԸ-ն մասնագիտացված սերվիս-կենտրոնը սպասարկում է նաև այն ապրանքները, որոնք չեն ձեռք բերվել իր խանութների ցանցից:
ԱՐ.ԼԵՈ խանութների ցանցը պատկանում է այն եզակի խանութների շարքին, որոնց համար հաճախորդի կարծիքը միշտ առաջնային է, և հաճախորդը միշտ ճիշտ է:
ԱՐ.LԵՈ ՍՊԸ-ի կարգախոսն է ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ, ՎՍՏԱՀԵԼԻ ՈՐԱԿ և հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ ԱՐ.ԼԵՈ խանութների ցանցը, իր որակավորում անցած աշխատանքային թիմի հետ միասին, ապահովում է բարձրակարգ սպասարկում, ցուցաբերում անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի:
Եվ հենց այս ամենը հնարավոր դարձրեց, և նաև ինչ որ տեղ պարտադրեց, որ ԱՐ.ԼԵՈ ՍՊԸ-ն ընդլայնվի, բացելով իր երկրորդ խանութ-սրահը՝ կրկին քաղաք Սևանում` Նաիրյան 4/44 հասցեում:
ԱՐ.ԼԵՈ ՍՊԸ-ն մշտապես մասնակցում է բարեգործական միջոցառումների, ինչպես նաև ինքն է ձեռնարկում նմանատիպ միջոցառումներ, կարևորելով հատկապես կարիքավոր կամ բազմազավակ ընտանիքների երեխաների ուսման խնդիրը, և իր գործընկերներին կոչ է անում միանալ, քանի որ վստահ է, որ եթե այժմ սատար չկանգնեն և ինչ որ չափով հնարավոր չդարձնեն նման երեխաների ուսումն ու զարգացումը, ապա վաղվա լավ օրվա մասին մտածելն արդեն իսկ անհնար կլինի, քանի որ հենց այդ երեխաներն են մեր բոլորիս ապագան:

Գործընկերներ